Հայրենագիտության հշվետվություն


3-րդ ուսումնական շրջան


Կոտայքի մարզի տեսարժան վայրեր
Հրազդան գետ
Հայրենագիտություն․Կարմիր կամուրջ
Գեղարքունիք
Սևանավանք
Սևանա լիճ
Արագածոտնի մարզ
Հայրենագիտություն-ԱՐՈՒՃԻ ՏԱՃԱՐ
Հայրենագիտություն-Սուրբ Հարության տոն
Ճանաչենք գյումրին ճամփորդության նախագիծ
Ճամփորդություն դեպի եռօրյա Գյումրի
Կանգառ զարդագործի մոտ
Հայրենագիտություն-Լոռիու մարզը
Հայրենագիտություն-Դենդրոպար
Արցախի մարզ
Ճափորդություն դեպի եռօրյա Արատես
Արցախի տեսարժան վայրեր-Շուշի բերդ

Արցախի տեսարժան վայրեր-Շուշի բերդ

Շուշի բերդը այն իրենից ներկայացնում է միմյանց բարձր պարիսպով միացված կլորաձև աշտարակներով ամրաշինական կառույց, որի տարբեր հատվածներ պահպանվել են Շուշի քաղաքի երկայնքով։ Այն հանդիսացել է քաղաքի պաշտպանական կառույցը։Խորհրդանշական տեսակետից կարևոր դեր ունի Հայաստանի և Ադրբեջանի համար և հանդիսանում է հայ-ադրբեջանական հակամարտության խորհրդանիշներից մեկը։ Հակամարտության տարբեր ժամանակաշրջաններում Շուշիի բերդը անցել է մե՛կ հայերի, մե՛կ ադրբեջանցիների վերահսկողությանը։

Ճափորդություն դեպի եռօրյա Արատես

Ես և իմ դասընկերները մեր հայրենագիտության և մաթեմատիկայի ուսուցչուհիների հետ ճամփորդեցինք դեպի Արատես։ Մենք մեկնեցինք Սուրբ Երրորդությունից ժամը 9:30։ Մեր առաջին կանգառը Հայրավանքն էր։ Մենք մտանք եկեղեցի և աղոթեցինք։ Ընկեր Արմինեն մեզ պատմեց Հայրավանքի պատմությունը։ Դրսում նախաճաշեցինք։ Շատ գեղեցիկ տեսարան էր բացվում Հայրավանքի մոտից դեպի Սևանա լիճ։ Հետո մեկնեցինք Նորատուսի խաչքարերի մոտ։ Մեզ այնտեղ տե ղի գյուղացիները պատմեցին մի քանի խաչքարերի, տապանաքարերի մասին և մենք շարունակեցինք ճանապարհը։ Մեր հաջորդ կանգառը Սելիմի քարավանատունն էր։ Այնտեղ մենք թեթև սնվեցինք և շարժվեցինք դեպի Արատես։ Արատեսում մենք դասավորվեցինք և հանգստացանք, իսկ հետո գնացինք ընթրելու, խորոված ուտելու։ Երկրորդ օրը մենք արթնացանք ժամը 8:00 և գնացինք ատամ լվալու հետո գնացինք նախավարժանք անելու։ Նախավարժանքից հետո մենք գնացինք նախաճաշելու հետո գնացինք սենյակ։ Ժամը 15:30 մենք քայլք արեցինք Արատեսի ցանքով և խմեցինք աղբյուրների քարանձավից ջուր հետո ուղեվորվեցին սենյակներ մենք հավաքում էինք փեդեր խարույկի համար իսկ հետո գնում սենյակներ հանգստանալու։ Հետո մենք գնացինք ընթրիքին հետո գնացինք սենյակներ։ Մի քանի ժամ հետո մենք գնացինք խարույկի մոտ հետո գնացինք քնելու։ Երրորդ օրը մենք արթնացանք 8:30 հագնվեցինք լվացվեցինք ու գնացինք նախաճաշելու հետո մենք արագ հավաքեցինք մեր սենյակներ և գնացինք մեղվանոց այնտեղ մենք չափեցինք փեթաքի չափերը հետո ուղեվորվեցինք հաղթահարել սպատաբերդը։ Մենք սպատաբերդում հաց կերան և գնացինք ավտոբուսի մոտ հետո ուղեվորվեցինք Երևան։ Մենք հասանք Երևան ժամը 18:00:

Մնեք ընկեր Գրետայի հետ կատարել ենք մաթեմատիկական չափումներ, հաշվարկներ ու կազմել ենք խնդիրնր՝

Մեղվի փեթակն ունի ուղղանկյունանիստի ձև։

Չափերիզի միջոցով չափել ենք նրա չափումները։

Բարցրություն՝ 44սմ= 4 դմ 4 սմ
Երկարություն՝ 35սմ= 3 դմ5 սմ
Լայնություն՝ 35սմ= 3 դմ5 սմ
Ծավալ՝ 44x35x35=53900 սմ խորանարդ:

Փեթակի կափարիչը քառակուսու տեսք ունի,
կողմը՝ 57սմ։
Մակերեսը` 57×57= 3249սմ քառակուսի

Խնդիր 1

Մեկ մեղվով շրջանակը արժի 5000դրամ։ Որքա՞ն պետք է վճարի մեղվաբուծը, որպեսզի գնի 9 այդպիսի շրջանակ ունեցող մեղվաընտանիք։

Մեղվաբուծը պետք է վճարի 5000×9=45.000դրամ

Որքա՞ն վճարեց մեղվաբուծը, եթե գնեց 15 այդպիսի մեղվաընտանիք։

Մեղվաբուցը վճարեց՝ 15×45000=675.000դրամ

Խնդիր 3

1 լիտր բանկայում տեղավորվում է 1կգ 500գ մեղր։ Որքա՞ն մեղր կտեղավորվի 4 լիտրանոց բանկայում։

բանկայում կտեղավորվի՝ 1,5×4= 6 կգ մեղր։

Արցախի մարզ

արցախ բառը նշանակում է Առանի ծառաստան։ Ավանդության համաձայն, Առանը հայոց Վաղարշակ արքայի կողմից նշանակված Մեծ Հայքի հյուսիսարևելյան նահանգների նախարարն էր՝ Սիսակյան տոհմից «Ղարաբաղ» տեղանունը հստակ ստուգաբանություն չունի։ Ըստ մեկ ստուգաբանության՝ թարգմանվում է որպես՝ «Սև այգի» Արցախի Հանրապետությունը ճանաչված է միայն մասամբ ճանաչված Աբխազիայի Հարավային Օսիայի և Մերձդնեստրյան Հանրապետության կողմից։ Արցախի մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը Ստեփանակերտն է, որը նաև երկրի վարչական, մշակութային և տնտեսական կենտրոնն է։ 1994–2020 թվականներին Արցախի վերահսկողության տակ էին գտնվում գտնվում նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, Շահումյանի շրջանի մի մասը և նրանց շրջապատող շրջանները, որոնք հայտնի էին նաև «Արցախի անվտանգության գոտի» անվամբ։

Հայրենագիտություն-Դենդրոպար

Դենդրոպարկը դա Լոռու տեսարժան վայրերից է։ Դենդրոպարկը գտնվում է Գյուլագարակ գյուղից 12կմ հեռավորության վրա է։ Բուսաբաները փորձել են 35 նեկտարի վրա աճեցնել 2500տարբեր բույսեր բայց կարողացել են 500 տարբեր բույսեր։ Նաեւ Դենդրոպարկի 17.5 հազար մասը դա բնական անտառ է իսկ 15 հազար մասը դա աճեցրած անտառ է։ Դենդրոպարկը գտնվում է ծովի մակարդակից 1550 մ։ Դենդրոպարկի կլիման շատ ցուրտ է դեկտեմբերից մինչեւ մարտ ձյունառատ է։

Հայրենագիտություն-Լոռիու մարզը

Մարզկենտրոնը`   Վանաձոր
Մարզի կազմավորման թիվը՝ 1995թ.ի ապրիլի 12
Տարածաշրջանները`   Գուգարքի շրջան, Թումանյանի շրջան, Սպիտակի շրջան, Ստեփանավանի շրջան, Տաշիրի շրջան
Քաղաքային համայնքների թիվը`   8 համայնք
Գյուղական համայնքների թիվը`   105 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը`   122 բնակավայր
Ընդհանուր տարածքը`   3,789 կմ²
Ամենաբարձր կետը`   Թեժ լեռ (3107 մ)
Ամենացածր կետը`   308 մ
Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 01.01.2002թ.ի տվյալների)`   392,300 մարդ
Բնակչության խտությունը`   103.5/կմ²

Լոռու մարզը բնակչության թվով առաջին մարզն է: Մարզն իր բոլոր հարևան մարզերի և Վրաստանի հետ կապվում է բարեկարգ ավտոխճուղիներով կապվում է : Այստեղ է գտնվում Պուշկինի լեռնանցքը, որտեղով անցնում է խճուղին, որտեղով 1828թ. Էրզրում մեկնելիս անցել է Ալեքսանդր Պուշկինը: Այժմ մյուս մարզերից տարբերվում է բնակչության ավելի մեծ բացարձակ թվով: Մարզի մյուս հատկանշական կողմն այն է, որ նա բնակչության ուրբանիզացման ամենաբարձր մակարդակ ումեցող մարզերից է:  Որպես քաղաքային բնակավայր ձևավորվել է 1930-ական, իսկ բուռն զարգացում ապրել է 1950-ական թվականներից սկսած: Որպես քաղաքային բնակավայր ձևավորվել է 1930-ական, իսկ բուռն զարգացում ապրել է 1950-ական թվականներից սկսած:

Կանգառ զարդագործի մոտ

Ես և իմ դասընկերները մեր հայրենագիտության ուսուցչուհու՝ ընկեր Արմինեի հետ այցելեցինք զարդագործի։ Զարդագործը մեզ տարավ իր արվեստանոց։ Զարդագործը ասաց, որ նա մասնագիտությամբ նկարիչ, քանդակագործ է։ Նա դարձել է զարդագործ 2015 թվականին։ Նա ուզում է, որ մենք դառնաք առյուծներ, այլ ոչ թե բորենիներ՝ այսինքն՝ ուժեղ լինենք։ Նա փորձում է ապացուցել մարդկանց, որ զենքը միակ վեճ լուծելու ձևը չէ։ Զենքի պատճառով ոչնչանում են երկրներ, քաղաքներ, կենդանիներ, զոհվում են մարդիկ, բնությունն է վնասվում ։ Զարդագործը մեզ նկար ցույց տվեց, որտեղ նրա ձեռքին կար զարդ։ Այդ զարդի մեջ կար ֆուտբոլային գնդակ։ Հիմա այդ զարդը գտնվում է հայտնի ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանի մոտ։ Նրա զարդերը, որոնք պատրաստվում են օգտագործված փամփուշտներից, հայտնի են շատ երկրներում և ցուցադրվում են շատ թանգարաններում։ Այժմ ցուցադրվում են Ֆրանսիայում։

Ճամփորդություն դեպի եռօրյա Գյումրի

Ես և իմ դասընկերները ընկեր Արմինեի և ընկեր Աչերի հետ ճամփորդեցինք դեպի եռօրյա Գյումրի։ Մեր առաջին կանգառը դա Արուճ Սուրբ Գրիգոր եկեղեցին էր այնտեղ մենք երգեցին եկեցիական երգեր և ուղեվորվեցին դեպի Արուճի քարվանատուն այնտեղ մենք նախաճաշեցինքն և լիքը նկարվեցինք մեր հաջորդ կանգառը դա Մարմաշեն էր։ Այնտեղ մենք ելի երգեցինք եկեղեցական երգեր իսսկ հետո ուղեվորվեցինք դեպի հյուրանոց։ Մենք դասավորվեցինք հյուրանոցում և հետո մենք նախաճաշեցինք և գնացինք համարներով իսկ գիշերը քնեցինք։ Երկրորդ որը մենք արդնացանք հավաքեցինք սենյակը և գնացինք մարազամարզության իսկ հետո մենք ուղեվորվեցին դեպի Ձիթողցոց տուն թանգարան իսկ հետո մենք մտանք մի քանի եկեղեցիներ և մոմ վառեցինք։ Իսկ հետո մենք կերանք պոնչիկ մոնչիկ մոնչիկից։ Եվ մենք գնացինք հյուրանոց քիչ հետո ճաշեցինք։ իսկ հետո մենք կերանք համեղ խորոված հետո գնացինք հանգստանալու իսկ հետո քնելու։ երրորդ որը մենք սենյակները կարքի բերեցինք և գնացինք նախաճաշելու և ուղևորվեցին դեպի զարդագործի տուն։ Զարդագործը մեզ ասաց որ նա եղել է նկարիչ քանդակագործ։ Նա մեզ ցույց տվեց մի նկար որի մեջ նա սարքել էր գնդակ որը հիմա գտնվում է Հենրիկ Մխիթարյանի մոտ։ Հետո մենք գնացինք Յոթ վերք եկեղեցի վերից հետո ուղեվորվեցին դեպի Երերույք։ Երերույքում մենք հաց կերանք և ուղևորվեցինք դեպի։ Երեւան մենք տեղ հասանք ժամը 17:00։ ԵՒ ինձ շատ դուր եկավ ճամփորդությունը

Ճանաչենք գյումրին ճամփորդության նախագիծ

Գյումրու քարտեզ

Գյումրու եղանակը
14/3
Անձրև է գալու

Մարամարաշենի վանք

Վանքի գլխավոր՝ Կաթողիկե եկեղեցին, ըստ հարավային պատի արձանագրության, կառուցել է իշխան Վահրամ Պահլավունին՝ 988-1029 թթ.-ին։ Սելջուկյան արշավանքներից Մարմաշեն վանքը զգալի ավերվել է

Գյումրի

Խորհրդային իշխանության հաստատումով և Կարսի մարզը Թուրքիային անցնելով Գյումրին կրկին հայտնվեց պետական սահմանի վրա: Սակայն այդ հանգամանքը քաղաքի զարգացումը ոչ թե խթանող, այլ խոչընդոտող գործոն դարձավ:

Յոթ վերք

Եկեղեցին գործել է անգամ Սովետական Միության տարիներին, երբ Հայաստանում փակվել էին բոլոր եկեղեցիները, բացի երկուսից։ Երկրորդ եկեղեցին Էջմիածնի Մայր Տաճարն էր։ Այդ ժամանակ Սուրբ Յոթ վերք եկեղեցում գործել է միանգամից 3 տարբեր եկեղեցիներ՝ հայ առաքելական, հայ կաթոլիկական որի խորանում և գտնվում է Գյումրու կաթոլիկ եկեղեցուց բերված խաչը՝ Հիսուս Քրիստոսի քանդակով, և ռուս ուղղափառական եկեղեցին։

Հայրենագիտություն-Սուրբ Հարության տոն

Հիսուս Քրիստոսի Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ։ Մարդիկ այդ տոնին ներկում են ձու։
Կարմիր գույնը Խորհրդանշում է Հիսուսի արյունը։ Սուրբ Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները։ Երբ Հիսուսը մահացավ, նրան տարան քարանձավ և փակեցին մեծ քարով։ Երեք օր հետո եկան երկու կին, նրանք տեսան, որ Հիսուսը այնտեղ չէ։ Նրանք ասեցին այդ լուրը առաքյալներին։ Հետո Հիսուսը երևաց նրանց Եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և Մեր հավատը։