Ճափորդություն դեպի եռօրյա Արատես

Ես և իմ դասընկերները մեր հայրենագիտության և մաթեմատիկայի ուսուցչուհիների հետ ճամփորդեցինք դեպի Արատես։ Մենք մեկնեցինք Սուրբ Երրորդությունից ժամը 9:30։ Մեր առաջին կանգառը Հայրավանքն էր։ Մենք մտանք եկեղեցի և աղոթեցինք։ Ընկեր Արմինեն մեզ պատմեց Հայրավանքի պատմությունը։ Դրսում նախաճաշեցինք։ Շատ գեղեցիկ տեսարան էր բացվում Հայրավանքի մոտից դեպի Սևանա լիճ։ Հետո մեկնեցինք Նորատուսի խաչքարերի մոտ։ Մեզ այնտեղ տե ղի գյուղացիները պատմեցին մի քանի խաչքարերի, տապանաքարերի մասին և մենք շարունակեցինք ճանապարհը։ Մեր հաջորդ կանգառը Սելիմի քարավանատունն էր։ Այնտեղ մենք թեթև սնվեցինք և շարժվեցինք դեպի Արատես։ Արատեսում մենք դասավորվեցինք և հանգստացանք, իսկ հետո գնացինք ընթրելու, խորոված ուտելու։ Երկրորդ օրը մենք արթնացանք ժամը 8:00 և գնացինք ատամ լվալու հետո գնացինք նախավարժանք անելու։ Նախավարժանքից հետո մենք գնացինք նախաճաշելու հետո գնացինք սենյակ։ Ժամը 15:30 մենք քայլք արեցինք Արատեսի ցանքով և խմեցինք աղբյուրների քարանձավից ջուր հետո ուղեվորվեցին սենյակներ մենք հավաքում էինք փեդեր խարույկի համար իսկ հետո գնում սենյակներ հանգստանալու։ Հետո մենք գնացինք ընթրիքին հետո գնացինք սենյակներ։ Մի քանի ժամ հետո մենք գնացինք խարույկի մոտ հետո գնացինք քնելու։ Երրորդ օրը մենք արթնացանք 8:30 հագնվեցինք լվացվեցինք ու գնացինք նախաճաշելու հետո մենք արագ հավաքեցինք մեր սենյակներ և գնացինք մեղվանոց այնտեղ մենք չափեցինք փեթաքի չափերը հետո ուղեվորվեցինք հաղթահարել սպատաբերդը։ Մենք սպատաբերդում հաց կերան և գնացինք ավտոբուսի մոտ հետո ուղեվորվեցինք Երևան։ Մենք հասանք Երևան ժամը 18:00:

Մնեք ընկեր Գրետայի հետ կատարել ենք մաթեմատիկական չափումներ, հաշվարկներ ու կազմել ենք խնդիրնր՝

Մեղվի փեթակն ունի ուղղանկյունանիստի ձև։

Չափերիզի միջոցով չափել ենք նրա չափումները։

Բարցրություն՝ 44սմ= 4 դմ 4 սմ
Երկարություն՝ 35սմ= 3 դմ5 սմ
Լայնություն՝ 35սմ= 3 դմ5 սմ
Ծավալ՝ 44x35x35=53900 սմ խորանարդ:

Փեթակի կափարիչը քառակուսու տեսք ունի,
կողմը՝ 57սմ։
Մակերեսը` 57×57= 3249սմ քառակուսի

Խնդիր 1

Մեկ մեղվով շրջանակը արժի 5000դրամ։ Որքա՞ն պետք է վճարի մեղվաբուծը, որպեսզի գնի 9 այդպիսի շրջանակ ունեցող մեղվաընտանիք։

Մեղվաբուծը պետք է վճարի 5000×9=45.000դրամ

Որքա՞ն վճարեց մեղվաբուծը, եթե գնեց 15 այդպիսի մեղվաընտանիք։

Մեղվաբուցը վճարեց՝ 15×45000=675.000դրամ

Խնդիր 3

1 լիտր բանկայում տեղավորվում է 1կգ 500գ մեղր։ Որքա՞ն մեղր կտեղավորվի 4 լիտրանոց բանկայում։

բանկայում կտեղավորվի՝ 1,5×4= 6 կգ մեղր։

Leave a comment