Արագածոտնի մարզ

Մարզկենտրոնը` ԱշտարակՄարզի կազմավորման թիվը՝ 1995թ.ի ապրիլի 12Տարածաշրջանները` Աշտարակի շրջան, Ապարանի շրջան, Արագածի շրջան, Թալինի շրջանՔաղաքային համայնքների թիվը` 3 համայնքԳյուղական համայնքների թիվը` 112 համայնքԳյուղական բնակավայրերի թիվը` 118 բնակավայրԸնդհանուր տարածքը` 2,753 կմ²Բնակչությունը (ըստ 01.01.2002թ. տվյալների)` 168,100Բնակչության խտությունը` 61.1/կմ²

Արագածոտնի մարզը իր անունը ժառանգել է պատմական Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի անունից:Արագածոտնը Հայաստանի այն մարզերից է, որտեղ հանդիպում են բոլոր վերընթաց լանդշաֆտային գոտիները:Շատ են լավային ծածկույթների տակից բխող սառնորակ աղբյուրները, որոնցից սնվում են գետակները: Եթե ցածրադիր հատվածում ամառը տևում է 5 ամիս մայիս – սեպտեմբեր։Արագածի մերձգագաթային սարավանդի վրա գտնվում է Քարի լիճը:Արագածոտնի մարզն աչքի է ընկնում նաև նրանով, որ այդտեղ են հիմնականում կենտրոնացված Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններից եզդիները: Նրանք բնակվում են ինչպես խառը` հայերի հետ միասին, այնպես էլ առանձին գյուղերով:Արագածոտնի մարզում է գտնվում Բյուրականի նշանավոր աստղադիտարանը, որը հիմնադրել և տասնամյակներ անընդմեջ ղեկավարել է աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանը:

Leave a comment