Գերմանական հովվաշուն

Գերմանական հովվաշուն (գերմ. Deutscher Schäferhund), ընտանի շների ցեղատեսակ։ Սկզբնապես օգտագործվել է ոչխարի հոտը հսկելու և ծառայողական նպատակներով։ Ցեղատեսակը ստացվել է Գերմանիայում` սելեկցիայի և մի քանի ցեղատեսակների խաչասերումից: Մեծ Բրիտանիայում հայտնի է Էլզասյան գայլաշուն անունով: Տարբերում են երկու ենթատեսակ` երկարամազ և կարճամազ։

Ռոթվելեռի մասին

Ռոթվայլեր (երբեմն սխալմամբ` ռոտվեյլերռոթֆելերռոքֆելեր), շան ցեղատեսակ Ըստ Կինոլոգիական միջազգային ֆեդերացիայի դասակարգման` միջին և խոշոր չափերի ցեղատեսակ է[1]։ Գերմաներենում ցեղատեսակն անվանում են Ռոթվայլական մսագործաշուն (Rottweiler Metzgerhund), քանի որ հնում այն օգտագործվում էր որպես հովվաշուն, և մորթած միսըշնասայլակով շուկա հասցնելու համար[1]։ 18-19-րդ դարերում ցեղատեսակը շարունակում էր ներմարզային տարածում ունենալ։ Սակայն 19-րդ դարի կեսերից, երբ երկաթգիծը սկսեց օգտագործվել անասուններին և միսը տեղափոխելու համար` ռոթվայլերները կորցրին իրենց առաջվա դերը, բայց 1910 թվականից ցեղատեսակը մեծ ճանաչում ստացավ որպես զինվորական և ոստիկանական շնատեսակ[2]։ Ներկայում ռոթվայլերներն օգտագործվում են որպես փրկարարական և չտեսնողների ուղեկցող շներ, պահակաշներ և ոստիկանական շներ[3]:

Իմ շան մասին

Շպիցները շների խումբ են, որոնք բավական հին արմատներ ունեն։Հազարավոր տարիներ ապրելով մարդու կողքին՝ այս կենդանիները ձեռք են բերել մի շարք կարևոր հատկանիշներ, որոնց համար էլ գնահատվում են։Շպիցները բաժանվում են երկու խմբի՝ մեծ և փոքր շպիցներ։Հիմնականում տարբերվում են մորթու գույնով ՝ սև, սպիտակ, մոխրագույն, նարջագույն և այլն։Ամենամեծը վոլֆ շպիցն է, որի բարձրությունը մինչև 55սմ է։Շպիցները խաղաղ բնավորություն ունեն, նվիրված են տիրոջը, խելացի, քնքուշ և ջանասեր շներ են։

Նկարներ

Հասկիի մասին

Հասկի (անգլերեն՝ Husky), քարշող  մի քանի տեսակների ընդհանուր անվանում, որոնք բնակվում են հյուսիսային տարածքներում և առանձնանում են սահնակը արագ քաշելու ունակությամբ։ Այն տարբեր ամենաարագավազ շների տարբեր ցեղատեսակների մշտապես փոխվող խառնածին է։ Ալյասկայի մալամուտները ամենախոշոր և ամենահզոր քարշող շներն են, և օգտագործվել է ավելի ծանր բեռների տեղափոխման համար: Թեև շների լծասարքի օգնությամբ ապրանքների և մարդկանց տեղափոխման պրակտիկան հիմնականում անցել է պատմության գիրկը, վերջին տարիներին շատ ընկերություններ զբոսաշրջիկներին առաջարկում են զբոսնել շներ լծված սահնակներով ձնառատ շրջաններում։ Հասկին ներկայում պահվում է որպես ընտանի կենդանի։ Կան մարդկանց խմբեր, ովքեր զբաղվում են ծեր շների համար ապաստան որոնելու հարցերով։