Գրականություն: Համո Սահյան

ԱՇՆԱՆԱՄՈԻՏԻ ՋՐԵՐԸ ԲԱՐԱԿ

Աշնանամուտի ջրերը բարակ
Նորից մասուր են բերում սարերից,
Սպիտակ ու պաղ փրփուրների մեջ
Ալ-կարմիր հուր են բերում սարերից:

Առաջին սերս քրքրվեց, մնաց
Մասրենիների փշերի վրա…
Եվ մասուրի հետ ջրերն` առաջին
Սիրո սարսուռ են բերում սարերից:

Գրականություն

Մայրամուտ

Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:
Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:
Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ, հողագունդ, քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:

1. Դուրս գրիր բանաստեղծական գեղեցիկ պատկերները:
Ժայռի ստվերը գետափին չոքել,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:

2. Օրվա ո՞ր պահն ես ավելի շատ սիրում: Պատմիր այդ մասին:
Ես սիրում եմ երեկոն, որովհետև երեկոյան երբ մայրամուտ է լինում այդ ժամանակ շատ գեղեցիկ է։

Ժայռից մասուր է կաթում

Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի~նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

1.Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:
սարսուռ-դող, երկնչել-վախենալ,

2. Բնության ո՞ր երևույթն է իբրև անձ ներկայացված (անձնավորված):
Նա ներկայացնում է ջրի (գետի) մասին։

3. Բացատրիր տրված փոխաբերությունը /ոչ ուղղակի իմաստով գործածված արտահայտությունը/՝ Ժայռից մասուր է կաթում…
Ժայռից սկսում է այդ գետի սկիզբը։

4. Փորձիր գտնել փոխաբերական իմաստով գործածված արտահայտությունները:
Առուն ինչպես կլռի
Կարմիր սարսուռ է տանում,

5. Փորձիր համացանցի օգնությամբ պարզել` որոնք են պատկերավորման միջոցները:

Մակդիր

Մակդիրը գեղարվեստական որոշիչն է, որը առարկային վերագրում է փոխաբերական հատկանիշ: Բնորոշում է առարկան, կամ երեւույթը:

. Համեմատություն

Մի առարկայի բնորոշումն է մի ուրիշ առարկայի միջոցով, որոնք ունեն նույն հատկանիշը:

. Փոխաբերություն

Մի առարկայի կամ երեւույթի անունը նմանության հիման վրա փոխարինվում է մեկ այլ առարկայի կամ երեւույթի անունով:

. Անձնավորում

Անձնավորումը խոսքի պատկերման այն միջոցն է, երբ անշունչ առարկաներին, բնության երեւույթներին, թռչուններին ու կենդանիներին վերագրվում են մարդկային(անձերի) հատկանիշներ:

. Չափազանցություն

Խոսքում չափազանցված է ներկայացնում առարկան կամ նրա հատկանիշը:

. Նվազաբերություն

Չափազանցության հակառակ երեւույթն է, երբ առարկան ներկայացնում է փոքրացված, նվազեցված ձեւով:

 Ամպրոպից հետո

Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում
Ամպրոպից հետո։
Ամպրոպից հետո
Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,
Կակաչն ավելի կարմիր է լինում
Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։
Ամպրոպից հետո
Սարերն ավելի բարձր են երևում,
Խոր են երևում ձորերն ավելի,
Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։
Ծառերն ավելի խոնարհ են լինում
Ամպրոպից հետո,
Եվ հավքերը մեր գլխավերևում
Իրար կանչում են ավելի սրտով.
Ամպրոպից հետո
Բարի է լինում արևն ավելի,
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի…

1. Բանաստեղծության միջից դուրս գրիր հերոսներին՝ իրենց բնութագրող բառերի հետ. օրինակ՝ կապույտ երկինք…
Խոտերն ավելի կանաչ են լինում
Ճերմակ շուշանը
Կակաչն ավելի կարմիր է
Սարերն ավելի բարձր
Ծառերն ավելի խոնարհ են լինում
Բարի է լինում արևն ավելի,

2. Ո՞ր բառերն ու բառակապակցություններն են կրկնվում: Դրանք ի՞նչ են տալիս բանաստեղծությանը:

3. Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի…

4. Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:
Որ ամպրոպից հետո երկրում ամեն ինչ ավելի վառ է երեվում

Գորիսի Բառբառ ՄՕԼԼԱՆ ՈՒ ԿՕՂԷՐԸ


Քահանան մի ժամանակ իրենց տանը նստաց ժամանակ նայում է ոնց է իրնց տուն երկու գող մտնում։ Քահանան ասում է վոր քնի մեկի դուռը ծեծում է և դուռս է գալիս մի կին և ասում։
-Ինչ է պատահել ինչ ես ուզում
-Բան չի պատահել դռսերում եմ մնացել․ թող այս գիշեր քո մոտ քնեմ
-Չեմ կարա ամուսինս տանը չէ
-Համել մի այծ ունենք որը հեսա կծնի
-Ասում է այտ կինը թող մի երեխա ուղարկի գա այծին ծնեցնի
մեր հարեվանի ամուսինը ետ է գալիս
Այ քուրս ես սրան ծնողը չեմ է կնիկնել ասումա
-լավ տենց դե ուրեմն էշի բեռը վերցրու
այս լսելու բեր մեր գյուղացի

Գրականություն

Առաջադրանքներ։

1․Գտի՛ր հետաքրքիր տեղեկություններ և փաստեր Բակունցի կյանքի և գործունեության մասին, ներկայացրո՛ւ բլոգումդ, համեմատի՛ր դասընկերներիդ գրածի հետ։

1.Ակսել Բակունցը ծնվել է 1899թ.-ի հունիսի 25-ին Գորիսում:

2.Գրողի անձնագրային անուն ազգանունն է Ալեքսանդր Ստեփանի Թևոսյան: Իր գրական կեղծանված ծագումը հետևյալն է. գրողի հոր տոհմական մականունը Բեգունց էր, որից էլ առաջացել է Բակունց գրական ազգանունը, իսկ Ակսել անունը ստացել է «Նորապսակները» պիեսի հերոսներից մեկի՝ Ակսելի դերը խաղալուց հետո:

3.Գորիսի ծխական դպրոցում, այնուհետև Էջմիածնի Գևորգյան ճեմարանում սովորելուց հետո աշխատել է Զանգեզուրի Լոր գյուղում որպես մանկավարժ:

4.Մասնակցել է Աշկալայի, Իլլիջայի, Արդահանի կռիվներին և Սարդարապատի ճակատամարտին որպես շարքային զինվոր:

5.Երկար ժամանակ զբաղվել է գյուղատնտեսությամբ. Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել Գորիսում որպես Զանգեզուրի գավառական գյուղատնտես, գավգործկոմի հողբաժնի վարիչ, ապա Երևանում՝ որպես հողժողկոմատի հողվարչության պետի տեղակալ։

6.Պարբերականների հետ համագործակցությունը սահմանափակվել է «Նոր ուղի» հանդեսի և «Մաճկալ» պարբերականի շրջանակներում:

7.«Զանգեզուր» և «Արևի զավակը» ֆիլմերի կինոնկարների սցենարների հեղինակը:

8.Նրա «Գավառական նամականին», «Մեր գյուղերում», «Նամակներ գյուղից» ակնարկաշարերը անմիջապես գրավում են ընթերցողին: Իր տաղանդը մեծապես արտահայտվում է նաև «Միրհավ», «Սաբու» և «Ալպիական մանուշակ» պատմվածքներում:

9.Դեռևս 30-ական թվականներից այլախոհի պիտակի տակ էին առել նաև Բակունցին: Այսպիսով 1936թ.-ի օգոստոսի 9-ին գրողը ձերբակալվել է: Մեղադրանքը ՝ «հակահեղափոխական, հակախորհրդային,ազգայնամոլական գործունեություն»:

10.Բակունցի դատական նիստը տևում է ընդամենը 25 րոպե և կայացվում գնդակահարման որոշում: 1937թ.-ի հուլիսի 8-ին գրողը գնդակահարվում է Ստալինի ցուցումով:

2Կարդա հուշը և փորձիր հեղինակի նկարագրած Բակունցին համեմատել քո ճանաչած Բակունցի հետ (որքան դու հասցրել ես ճանաչել Բակունց հեղինակին նրա ստեղծագործությունների միջոցով)։
Հուշի մեջ պատմողը այսում է որ Բակունցի մեջ կա մի բան որ բոլորին քաշումէ է Բակունցի մոտ։ Բայց ինքը հակառակ իր սիրալիր պահվածքին մի խորհրդավոր անհաղորդություն էր կրում իր մեջ: Բայց Բակունցը միշտ չէր ժպտում որովհետև Բակունցը աշխատագործ էր։

3․ Կարդա նաև կենսագրությունը։

Գրականություն․ Վահան Տերյան Աշնան Երգ

 ԱՇՆԱՆ ԵՐԳ
1906 թ․

Ցրտահա՜ր, հողմավա՚ր.
Դողացին մեղմաբար
Տերևները դե ղին,
Պատեցին իմ ուղին…

Ճաճանչները թոշնան…
Կանաչներիս աշնան —
Իմ խոհերը մոլար՝
Ցրտահա՜ր, հողմավա՜ր…

Կրակներըս անցան,
Ցուրտ ու մեգ է միայն.
Անուրջներըս երկնածին
Գնացի՜ն, գնացի՜ն…

Անծանոթ բառեր
հողմավար-փոթորկոտ, Ճաճանչ-Փայլ, խոհել-մտածել, թոշնան-Թառամած, Անուրջ-Երազ

Վերլուծություն

Այս բանաստեղծությունը աշնան մասին է և հերոսը արևն է։ Այս բանաստեղծությունում արև բողոքում էր որ շհուտո աշունը գալու էր և իր դեղին տերևներո արև շողքերը փակի և ջերմաստիճանը իջեցնի։

Գրականություն

1․ Տեքստից հանել անհասկանալի բառերն ու արտահայտությունները և բառարանի օգնությամբ բացատրել։

2․ Ո՞ր երկրի մասին էր խոսում հեղինակը։
Եղիշե Չարենցը գրում էր Կարս երկրի մասին։

3․ Ի՞նչ կարոտի մասին էր խոսում հեղինակը։
Եղիշե Չարենցը գրում էր այն կարոտի մասին երբ ուզում էր իր նայրինեցիներին նորից տեսնել

4․ Մեկնաբանիր հետևյալ տողերը։

Հաճախ պատկերանում է նա ինձ որպես մի վաղեմի բարեկամ. վաղեմի ծանոթի մի նման, որին ես շատ առաջ եմ հանդիպել, բայց կորցրել եմ հետո -օրերի մշուշից ելնում է նա հաճախ, օրերի մշուշից նայում է ինձ: Երկա՜ր-երկա՜ր նայում է աչքերիս: Ասում է՝ չե՞ս ճանաչում: Մոռացե՞լ ես,-ասում է նա:-Ու սահում է էլի, թաղվում է օրերի մշուշում -կորչում է օրերում:
Այսինքըն նրա համար ամեն բան նման է այդ մարդուն

5․ Ինչո՞ւ է հեղինակը ընթերցողին պատգամում հարցերի պատասխանները գտնել իր հոգում։ Սիրելի ընթերցո՛ղ: Ների՛ր, որ այս հարցերի պատասխանը չես գտնի այս գրքում: Այս հարցերի պատասխանը քո սրտում, քո հոգում պիտի գտնես: Պիտի ցանկություն զգաս գտնելու: Ուրիշ ոչինչ: Այո:-Ուրիշ ոչինչ…
Որոհետև ամեն մարդ կարող է իր կարծիքը ունենալ

6․ Ի՞նչ տարբերություն կա Նաիրի երկրի և Հայաստանի միջև / ըստ ստեղծագործության/։
որոհետև լիքը մարդիք կասկածում են որ Նայրին չի եղել։

7․ Պատասխանի՛ր հեղինակի հարցերին՝ ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս,ի՞նչ ենք եղել երեկ և ի՞նչ պիտի լինենք վաղը:
Մենք Հայ ենք, Մենք եղել ենք դուխով և վաղնել կլինենք դուխով։

Արփենիկ Չարենց «Հուշեր Հայրիկիս մասին»

Նա ծնվել է մեկ հուլիսյան օր և նրա անունը Արփենիկ են դրել։ Չարենցի տունը եղել է մեծ։ Նրանց երկար ու լայն միջանցք ուներ մեր բնակարանը, բարձր առաստաղ, նույնքան բարձր ու լայն լուսամուտներով։ Երբ նրանք գնացին գնելու տոնածառ դրսում ձյուն էր երբ նրանք տոնածառը ներս բերեցին Արփենիկը մայրիկից խնդրեց խաղալիքները երբ նա կախում էր խաղալիքները տոնածառի վրա նա տեսավ շոկոլադե խաղալիք։

Գրականություն

1․Ուշադիր կարդա բանաստեղծությունը և փորձիր մեկնաբանել․ ի՞նչ խոհեր է արթնանում մոր հոգում որդուն հիշելիս։
Իմ կարծիքով մայրիկը հիշում էր որ իր որդուն տարել էին պատերազմի և նա նեղվում էր այդ պաճառով։

2․ Ինչպիսի՞ն է հեղինակի մայրը։
Մայրը ծեր էր և շատ էր մենակ նստում և մտածում որդու մասին։

3․Որտե՞ղ է որդին, ինչու՞ մայրը նրա մասին ոչինչ չգիտի։
Իմ կառծիքով որդին պատերազմում էր և մայրկը նեղվում էր որ որդին կարող է մահացաց լիներ։

4․Թթենու խորհրհրդանիշը ինչպե՞ս կմեկնաբանես։
Իմ կարծիքով այդ թթենին մոր մեջ պահում էր լավ հիշողություներ

5․Բանաստեղծությունից դուրս գրիր փոխաբերական իմաստով գործածված բառերը, որոշիր դրանց խոսքիմասային պատկանելությունը / ըստ քո անցած խոսքի մասերի/։

Գրականուցյուն

Հարցեր և առաջադրանքներ

1.Պատմվածքի հեղինակը ու՞մ հետ էր որսի գնացել:
Պատմվածքի հեղինակը գնացել էր որսի Օսեփի հետ։

2. Ո՞ր կենդանու որսն էր տարածված Եղնուտի կիրճում:
Եղջերուի որս

3. Տարիներ առաջ Օվակիմ բիձու գլխով ի՞նչ էր անցել:

4. Ի՞նչ համեմատություն անկացրեց Օվակիմ բիձան եղնիկի մոր և երեխայի մոր միջև:
Իմ կարծիքով վորովհետև երկու մայրիկներնել լաց էին լինում երբ երեխան մահանում էր։

5. Քո կարծիքով, կենդանական աշխարհը ինչո՞վ է նման / նաև տարբեր/ մարդկային աշխարհին:
Իմ կարծիքով վորովհետև երկրում կան կենդաանիներ որոնք մարդկանց չեն վնասում նույն ձեվի ել մարդիկ կան որ կենդանիներին չեն վնասում։

6. Բնության մեջ ի՞նչ գեղեցկություններ ես տեսնում, ո՞րն է քեզ համար ամենակարևորը:
Իմ համար բնություն է գեղեցիկ կենդանին։

7. Ի՞նչ պատմություն էր անցել որսկան Փիրումի գլխով:

8.Ինչո՞ւ է որսկանությունն անիծված՝ ըստ մեր պատմվածքի հերոսների:

9.Կնկատեի՞ր եղջերուի գեղեցկությունը, թե՞ նրան կդիտեիր որպես որս:

10. Նկարագրիր պատմվածքի եղջերուին քո բառերով, բայց հեղինակի նկարագրությամբ ներշնչված:

11. Հեղինակն ինչո՞ւ ամաչեց խոսել իր զգացածի մասին, երբ տեսավ վիրավոր եղջերուին:

12. Նկարագրի՛ր հեղինակին և որսկան Օսեփին:

13. Ինչու՞ պատմվածքի հեղինակի համար կյանքը տգեղ թվաց, ի՞նչ հասկացար ստեղծագործության վերջին տողերից:

14.Ի՞նչ սովորեցրեց քեզ Թումանյանի «Եղջերուն» պատմվածքը:
Որ պետքչե շատ վորսի գնալ։

15. Բառարանի օգնությամբ բացատրիր քեզ անծանոթ բառերն ու արտահայտությունները՝ հարստացնելով բառապաշարդ:
պնդոց-բնական շալակտարան-շալակատար թվանք-հրացան, բիձա-պապիկ, բուղա-ցուլ,

Գրականություն

Հարցեր և առաջադրանքներ:
1. Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:
եկվոր-եկող, կացրել-կեցվող, քոքան-բարձրանալ, պակսավոր-պակասելէո, քյարամ, կլեկի-կլայեկ
2. Ըստ ստեղծագործության գրավոր պատմիր, թե Թումանյանի մանուկ ժամանակ ինչպես էին ապրում գյուղում:
3. Այսպիսի ինքնակենսագրություն գրիր (պատմիր, թե ինչով ես նման ծնողներիդ յուրաքանչյուրին, ինչպես ես անցկացրել կյանքիդ նախադպրոցական շրջանը, ինչն է շատ ազդել քեզ վրա և այլն):

4. Բառարանի օգնությամբ գրիր ընդգծված բառերի հոմանիշները. երկուական հոմանիշ:
հին-վաղեմի, նախկին, ազնիվ-վաղեմի, նախկին, առատաձեռն-առատաբաշխ, շռայլամիտ, նշանավոր-Ականավոր, հայտնի, թաքուն-Գաղտնի, ծածուկ, պակասավոր– Թերի, անկատար,