Մայրենի

— Շտապի՛ր, շո՛ւտ,— ասաց Մեծ Քրիսը,— հո չի կարելի ամբողջ օրը երեխային օդում գլխիվայր պահել։ Չի ցավում այնպես չէ՞, Յուլիսիս։

— Ոչ, սըր,— ասաց Յուլիսիսը։

— Ոչինչ, դու միայն պինդ կաց,— ասաց Մեծ Քրիսը,— քեզ այդտեղից կհանենք։— Նա նայեց տղային և հետո ասաց,— ինչո՞ւ այդքան մոտ գնացիր։

— Ուզում էի լավ տեսնել,— ասաց Յուլիսիսը։

— Այո, շատ հետաքրքրական գործիք է,— ասաց Մեծ Քրիսը։— Շուտով այս մարդը քեզ դուրս կհանի, իսկ ես չեմ թողնի, որ գետին ընկնես։ Քանի՞ տարեկան ես։

— Չորս,— ասաց Յուլիսիսը։

— Չո՞րս, ուրեմն ես քեզնից հիսուն տարով մեծ եմ։ Այս մարդը քեզ շուտով դուրս կհանի, այնպես չէ՞,— Մեծ Քրիսը շրջվեց միստր Քովինգտոնին,— ձեր անունն ի՞նչ է,— հարցրեց նա։

— Ուոլտըր Քովինգտոն,— ասաց միստր Քովինգտոնը,— խանութի տերն եմ։

— Հիանալի է,— ասաց Մեծ Քրիսը,— ուրեմն, Ուոլտըր, տղային թակարդից դուրս հանիր։ Քաշիր այդ փայտյա մասը։ Տղային ես պահում եմ։ Մի վախենա, Յուլիսիս։ Հորդ անունն ի՞նչ է։

— Մաթյու,— ասաց Յուլիսիսը։

— Նա շատ բախտավոր մարդ է, որ քեզ նման տղա ունի,— ասաց Մեծ Քրիսը,— աչքաբաց մի տղա։ Ամբողջ աշխարհը կտայի քեզ նման տղա ունենալու համար, Յուլիսիս, բայց դժբախտաբար ինձ հարմար կնոջ չհանդիպեցի։ Օկլահոմայում, երեսուն տարի առաջ, մի աղջկա հանդիպեցի, բայց նա ուրիշ մարդու հետ գնաց։ Գտա՞ր, Ոոլտըր։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s